«The Telegraph». Սարգիս Սողանալյան` «մահվան վաճառական» եւ ամերիկացի լրտես

Նորության նկար Հոկտեմբեր 20, 2011 | 02:55

Սարգիս Սողանալյանին կոչում էին «մահվան վաճառական»: Զենքի գլոբալ ընդհատակի վետերան, լրտես եւ ավազակ Սարգիս Սողանալյանը 1980-ականներին Իրանի եւ Իրաքի պատերազմի ժամանակ եղել է Իրաքին 1,6 միլիարդ դոլարի զենքի վաճառքի միջնորդ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա զենքն էր առաքում քրիստոնեական ուժերին, զինամթերք էր վաճառում Նիկարագուայի նախագահ Սոմոսային:

Սակայն նրա բոլոր ձեռնարկումները, կարծես թե պաշտպանված լինեին արդարադատությունից: 1981 թվականին Մավրիտանիային 0,50 տրամաչափի գնդացիր վաճառելու գործարքում կատարած խարդախության համար նա պետք է դատապարտվեր երկար տարիների ազատազրկման, սակայն սահմանվեց պայմանական պատիժ: Դատավորն ասել էր, թե այդ գործում ներքաշված է Պետդեպարտամենտը:

1993 թվականին Սողանալյանը Իրաքին 100 հարվածային ուղղաթիռներ վաճառելու փորձի համար դատապարտվեց վեց ու կես տարվա ազատազրկման: Դրամանենգությամբ զբաղված լիբանանցիների ցանցը բացահայտելու դիմաց Սողանալյանի ազատազրկման ժամկետը կիսով չափ կրճատվեց:

133 կգ-ոց փլեյբոյն իր գործերը ղեկավարում է Մայամիի տանից, որն աշխարհով մեկ սփռված նրա բազմաթիվ տներից մեկն էր: Նրա եկամտահարկը գերազանցում էր մեկ միլիարդ դոլար եւ նա ներշնչել էր Նիքոլաս Քեյջին խաղալ «Զենքի բարոնը» (2005) ֆիլմի գլխավոր դերում:

Սարգիս Սողանալյանը ծնվել է 1929թ. փետրվարի 6-ին Իսկենդերունի հայ ընտանիքներից մեկում: Հոր մահից հետո ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ: Սարգիսը թողել է ուսումը եւ զորակոչկվել բանակ` արդյուքնում ամբողջ կյանքում զբաղվելով զենքի բիզնեսով: Սարգիս Սողանալյանը 1958 թականին ամուսնացել էր Բեյրութի դպրոցներից մեկի ուսուցչուհի Շիրլի Ադամսի հետ: Նրանք բաժանվել են 1970-ականներին: Սողանալյանի մահից հետո մնացել են նրա որդին ու դուստրը:

Նրա ստեղծած ցանցի բնույթը դվժար թե բացահայտվի: Կասկած չի առաջացնում միայն այդ ցանցի մասշտաբները: Նա կապեր է ունեցել քաղաքական գործիչների, բռնակալների, թագավորական տների հետ:

Նրա հարաբերությունները ԿՀՎ-ի հետ ձախողվեցին, երբ չստացվեց զենքի առաքումը Պերու:

Սառը պատերազմից հետո Սողանալյանի բազմաթիվ գործնական շփումներ այլեւս պետք չէին: Նրա որդու խոսքով, Սողանալյանը սնանկ է մահացել, իսկ 60-ականներին եւ 70-ականների հոր գործունեւության նպատակը եղել է օգնել ԱՄՆ-ին, քանի որ նա հայրենասեր էր:

NEWS.am
Սկզբնաղբյուրը` http://www.theguardian.pe.ca/Opinion/Letters%20to%20editor/2011-10-18/article-2779552/Locked-in-ethnic-and-territorial-disputes/1

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 20-10-2011 15:08:05
Դիտումների քանակը: 873
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ ԱՐԱՄԻ ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող, շարքային Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott